Բրիտանական The Bookselle ամսագիրն ամենամյա մրցանակ է հանձնել գրքի ամենաանհեթեթ անվանման համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Այս տարի Diagram մրցանակը ստացել է How to poo a date գիրքը: «Ինչպես զուգարան գնալ հանդիպման ժամանակ: Զուգարանային էթիկետի` սիրեկանների էքսկուրսավարը» ամբողջական անվանումով գիրքը ստացել է ձայների 30 տոկոսը:
Երկրորդ տեղում ձայների 23 տոկոսով հայտնվել են միանգամից երկու գիրք` The Origin Facec և Are trout South Africa գրքերը:
Դրան են հետևում ձայների 14 և 6 տոկոսով համապատասխանաբար՝ Working Class cats: The Bodega cats of New York և Pie-ography: Where pie meets biography գրքերը:










































