Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ հրել է պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակին: Համապատասխան տեսանյութը հայտնվել է համացանցում:
Միջադեպը տեղի է ունեցել Պաշտպանության նախարարության տարածքում, Ուկրաինայի զինված ուժերի զինվորների համար բնակարանային մոդուլների ներկայացման նախօրեին:
Տեսանյութում երևում է, որ Զելենսկին խոսում է Գլխավոր շտաբի պետ Ռուսլան Հոմչակի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռուսլան Ռյաբոշափկայի և մեկ այլ մարդու հետ: Ինչ-որ պահի նա կտրուկ շրջվում է և ետ է մղում իրեն մոտեցած Պոլտորակին:








































