Մադրիդի «Ռեալ»-ի իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ իր թիմը չի մտածում Լա Լիգայի 29-րդ տուրում կայանալիք «էլ կլասիկո»-ում ոչ-ոքի արդյունքի մասին:
« «Կլասիկո»-ն միշտ կարևոր է: Ճնշում կա թե´ «Ռեալ»-ի, թե´ «Բարսելոնա»-ի վրա: Ցանկանում ենք ցուցադրել այնպիսի ֆուտբոլ, որը կընդգծի մեր լավագույն որակները:
Մենք չենք մտածում ոչ-ոքիի մասին, քանի փոքր առավելություն ունենք` խաղալու ենք սեփական հարկի տակ: Կանենք հնարավորը հաղթելու համար: Ինչ վերաբերում է կազմին, ապա ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են:
Թեթևակի խնդիրներ ուներ Իսկոն: Նա վարակվել էր հարբուխով: Բայց հիմա նա մարզվում է ընդհանուր խմբի կազմում: Ընդհանուր առմամբ` թիմը պատրաստ է խաղին»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն:






































