Friday, 03 07 2026
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Սևանի հետ միասին ճահճացել են նաև բարեփոխումները կամ էլ դրանց հավաքական պատրանքը․ «Կարճ կապենք»

Խոսակցություններ են շրջանառվում, թե Սևանա լիճը հայտնվել է ճահճացման սպառնալիքի առջև: Սևանի ճահճացմանը զուգընթաց՝ կարծես թե ճահճանում են նաև Հայաստանն ու նրա կառավարման համակարգը: Իհարկե, հետևանքները կարող են անդառնալի լինել ինչպես Սևանի, այնպես էլ ամբողջ Հայաստանի համար:

Եթե փորձենք վերլուծել կառավարության և ընդհանրապես կառավարող ուժի գործունեության արդյունավետությունը, ապա առաջին հերթին պետք է արձանագրենք հետևյալը. Փաշինյանի կաբինետը նախաձեռնող ու խաղի կանոններ թելադրող քաղաքականություն իրականացնելու փոխարեն ստանձնել է դիտորդի և արձագանքողի դերակատարություն։ Այսինքն՝ տպավորությունն այնպիսին է, որ չկա գործունեության և կառավարման հստակ ռազմավարություն, չկան մարտահրավերների կանխատեսման և կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ։ Ընդհակառակը՝ կառավարությունն այս կամ այն մարտահրավերին արձագանքում է միայն դրա դրսևորման պահին կամ էլ հետո։ Ձևակերպումներն այս հիմնավորվում են Սևանա լճում ստեղծված իրավիճակով: Այսինքն՝ նրանք լճի մասին սկսեցին մտահոգվել միայն այն ժամանակ, երբ այն հայտնվեց ճահճացման սպառնալիքի առջև՝ այն դեպքում, երբ լիճը ամենօրյա հետևողական խնամքի անհրաժեշտություն ունի: Իսկ ո՞ւր էր կառավարությունը վերջին մեկ տարվա ընթացքում, ինչո՞ւ ոչ ոք չէր կանխատեսել հնարավոր հետևանքների մասին, ինչո՞ւ ժամանակին կանխարգելող որևէ քայլեր չեն իրականացվել: Սա չափազանց անլուրջ վերաբերմունք է պետության նկատմամբ:

Անցած շաբաթվա թերևս ամենանշանակալի իրադարձությունը Հայաստանի տոտալ հոսանքազրկումն էր: Երևանի ՋԷԿ-ն ու Հրազդանի 5-րդ բլոկը շարքից դուրս էին եկել: Այստեղ խնդիրը ոչ թե հոսանքազրկումն էր, այլ Հայաստանի Հանրապետության խոցելի և թույլ կարգավիճակը: Փաստորեն մեր պետության անվտանգությունը չափազանց խոցելի է, և ընդամենը րոպեների ընթացքում հնարավոր է երկրի ամբողջ էներգետիկ համակարգը շարքից հանել: Ուշագրավն այն է, որ Հայաստանը հոսանքազրկվեց հատկապես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Իրան այցելությունից հետո, երբ փոխվարչապետը հայտարարեց, թե Հայաստանը բանակցում է Իրանի հետ սպառման համար գազ ձեռք բերելու նպատակով: Ինչպես կասեր ռուսական պրոպագանդայի հայրերից Կիսելյովը՝ совпадение, не думаю?

Հայաստանը պետք է լուրջ հետևություններ անի այս ամենից, ի վերջո պետք է դուրս գանք անշարժության և մարգինալության քնից ու անցնենք աշխատանքի: Ինքնիշխանությունը թանկ հաճույք է, դրա համար պետք է ծանր գին վճարենք, հակառակ պարագայում Հյուսիսային ինչ-որ քամի  ամեն պահի կարող է ատոմակայան ունեցող պետությանը դատապարտել էներգետիկ ճգնաժամի: Իսկ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի հեղինակները, որոնք Հայաստանի էներգետիկ համակարգերը փաստացի նվիրել են Ռուսաստանին, պետք է չարախնդան, քանի որ Հայաստանի ինքնիշխանությունը նրանց համար արժեք չունի, նրանք ընդամենը կայսերական անհայրենիք  գործակալներ են:

Դեռևս շաբաթներ առաջ ՀՀ վարչապետն ու կառավարող ուժը հայտարարել էին, թե դատական համակարգի բարեփոխման գործընթաց են սկսում: Բայց ինչպես տեսնում ենք, նրանք ոչ միայն չեն կարողանում բարեփոխումներ իրականացնել, այլև էլ ավելի են բարդացնում իրավիճակը: Կարծես թե իշխանությունները շարժվում են այն հայտնի խոսքերի տրամաբանությամբ՝ «ուզում էինք ավելի լավ, բայց ստացվեց՝ ինչպես միշտ»:

Ասվածի վառ վկայությունն է Նախշուն Տավարացյանը, որի թեթև ձեռքով ժամանակին «Ա1+»-ի անօրինական չեզոքացումը իրավական ուժ էր ստացել: Այսինքն՝ Քոչարյանի ձեռքում մահակ աշխատած դատավորները կարողանում են ռեինկարնացիայի ենթարկվել և դրսևորվել նոր Հայաստանում: Կարծես թե Հայաստանի իշխանությունները դեռևս անկարող են դատական համակարգում որևէ լուրջ բարեփոխումներ իրականացնել, իսկ անկարողությունը չափազանց լուրջ հանցանք է: Փաստորեն Սևանի հետ միասին ճահճացել են նաև բարեփոխումները կամ էլ դրանց հավաքական պատրանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում