Փորձագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ոստիկանների դեմ գործադրված բռնությունը նույնքան անընդունելի է, ինչքան ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ գործադրված անհամաչափ ուժի / բռնության կիրառությունը:
Այն պահին, երբ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիական անձինք սկսում են բռնություն գործադրել ոստիկանների դեմ, նրանք դադարում են խաղաղ ցուցարար լինել և դրանով հանդերձ ոչ միայն ոստիկանությանը թույլտվություն են տալիս իրենց հանդեպ համաչափ ուժ կիրառելու, այլև իշխանություններին կանաչ լույս են տալիս համապատասխան ընթացակարգերին հետևելով տվյալ տարածքում արտակարգ իրադրություն հայտարարելու և իրադրության կառավարման նպատակով առավել ռազմականացված անվտանգության ուժերի ներգրավման և նրանց կողմից ուժի գործադրման համար` համաչափության սկզբունքի պահպանմամբ:








































