ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է վրացի ժողովրդի բարեկամը լինել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեկնաբանելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կապված «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ցանկացած իրավիճակ, որը վերաբերում է Վրաստանի ներքին գործերին, պետք է լուծվի այդ երկրի կողմից: Նա հավելել է, որ Մոսկվան ցանկանում է Վրաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունենալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռուսթավի 2»-ի աշխատակիցները աջակցել են աշխատանքից հեռացված ալիքի գլխավոր տնօրենին: