Իտալական «Յուվենտուս»-ը 5 տարվա պայմանագիր ստորագրեց Ամստերդամի «Այաքս»-ի պաշտպան Մատիաս դե Լիգտի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի գործող չեմպիոնի կազմում տարեկան կստանա 12 միլիոն եվրո: Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 75 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է «Այաքս»-ի 55 խաղի՝ խփել 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: