Իրաքի պատերազմի վետերանը, որը 2011թ. ծանր վնասվածքներ էր ստացել Կալիֆոռնիայում Occupy բողոքի շարժման ժամանակ, տեղի իշխանություններից ստանալու է 4,5 մլն դոլարի փոխհատուցում: Այդ մասին հայտնել են նրա փաստաբանները:
Սքոտ Օլսենը գլխի ծանր վնասվածք էր ստացել, երբ ամերիկացի ոստիկանները արցունքաբեր գազ կիրառելուց հետո ցուցարարներին ցրել էին Օքլենդում:
Ինչպես գրում է The Raw Story-ն, 26-ամյա տղամարդը ուրախացել է փոխհատուցման համար, սակայն խոստովանել է, որ գումարը հետ չի բերի կորցրած առողջությունը:









































