Ալժիրի մայրաքաղաքում հազարավոր ցուցարարներ կոչ են անում բոյկոտել նախագահական ընտրությունները , որոնք կայանալու են ապրիլին, հաղորդում է BBC-ն:
Իսլամիստական և աշխարհիկ ընդդիմադիր կուսակցությունները դեմ են, որպեսզի գործող նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան մասնակցի ընտրություններին, ով առաջադրվում է արդեն չորրորդ անգամ:
Երկրի ներկայիս նախագահը 77 տարեկան է, նախորդ տարի ուղեղի կաթված է տարել: Ընդդիմությունը կարծում է, որ նա չափազանց ծեր է և այլևս ի վիճակի չէ կառավարել երկիրը:











































