ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնությունը դեմ է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի բանաձևի դիտարկմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախաձեռնության արգելափակմանը կողմ է արտահայտվել 332 կոնգրեսական, դեմ՝ 95, ևս մեկը ձեռնպահ է մնացել։
Հիշեցնենք, որ իմպիչմենթի ընթացակարգը նախաձեռնել է Տեխաս նահանգից դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինը։