Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանին ներկայացրել է Մոսկվայում Լազարյան ընտանիքին պատկանած կալվածքները, որտեղ տեղակայված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ռադիոկայանի կայքից` Տողանյանը պատմել է, թե ինչպես են Լազարյանները հաստատվել Ռուսաստանում և փոքրիկ տնակից մեծ կալվածքներ ստեղծել:
«Ռուս-պարսկական պատերազմից հետո մեր շատ հայրենակիցներ ժամանել են Ռուսաստան, տեղակայվել են Աստրախանում: Այնտեղից էլ Լազարյանները տեղափոխվել են Մոսկվա ու Պետերբուրգ։ Եվ 17-րդ դարի վերջում այս թաղամասում գտնվող աղյուսե ոչ մեծ տնակը Լազարյանները գնել են, և սկսել կառուցել այս տունը»,- նշել է Տողանյանը:
ՀՀ դեսպանը ռադիոկայանի թղթակցի հետ շրջել է Լազարյան ճեմարանի տարածքով ու հետաքրքիր փաստեր ներկայացրել հայկական ընտանիքի պատմության վերաբերյալ: