Wednesday, 24 06 2026
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից կտուժեն բոլոր հայաստանցիները

Ռուսաստանի դեմ ԱՄՆ կիրառած պատժամիջոցների արդյունքում ՌԴ տնտեսության անխուսափելի վատթարացումն անուղղակիորեն կվնասի նաև բոլոր հայաստանցիներին: Առաջին հերթին կտուժեն ՌԴ ապրանքներ արտահանող մեր գործարարներն ու ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների ընտանիքները: Սակայն դրան հաջորդող ՀՀ տնտեսության վատթարացումը կվերաբերի հասարակության բոլոր խմբերին՝ առանց բացառության:

Սկսենք նրանից, թե ինչ եղավ և ինչ կարող է լինել Ռուսաստանի տնտեսության հետ: ԱՄՆ-ը նախօրեին սառեցրեց Ռուսաստանի՝ մեծությամբ 17-րդ բանկի` ՀԿհհԼշ բանկի ակտիվները (մոտ 10 մլրդ դոլար), Visa և Mastercard վճարային համակարգերն անմիջապես դադարեցրեցին այս բանկի հաճախորդների սպասարկումը: Սառեցվեցին ինչպես այդ բանկի հիմնական բաժնետիրոջ, այնպես էլ՝ Պուտինին ֆինանսավորող մեկ այլ մեծահարուստի` նավթագազային շուկայում ներառված Gunvor հոլդինգի տիրոջ ակտիվները, ինչպես նաև Սոչիի օլիմպիադայի ժամանակ 7 մլրդ դոլարի պայմանագիր ու «Գազպրոմի» հետ սերտ կապեր ունեցող, Վլադիմիր Պուտինի նեղ շրջապատի ևս 2 մեծահարուստների հաշիվներ:

Այս սառեցումները (ինչպես նաև 16 այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների) բավական լուրջ են և ուղղակիորեն հարվածում են Վլադիմիր Պուտինի ու Կրեմլի պաշտոնյաների գրպանին: Սակայն միայն դրանցով ՌԴ տնտեսությունը չի խորտակվի: Իսկ եթե Օբաման մտցնի արդեն պատժամիջոցներ հենց Ռուսաստան պետության (ոչ թե առանձին չինովնիկների կամ ընկերությունների) նկատմամբ (ինչի հնարավորության մասին նա հայտարարեց նախօրեին), դա կվերաբերի արդեն այդ երկրի բոլոր բիզնեսներին, ինչն անխուսափելիորեն խորը տնտեսական ճգնաժամ կհարուցի ՌԴ-ում: Ի դեպ, Օբաման հայտարարել է, որ ՌԴ դեմ տնտեսական սուր պատժամիջոցներ կարող են մտցվել՝ անգամ ամբողջ համաշխարհային տնտեսությանը նոր ճգնաժամի առջև կանգնեցնելու գնով:

Մի խոսքով, Ռուսաստանի տնտեսության վատթարացումն այս պահի գնահատականներով կարելի է համարել անխուսափելի: Դա իր հերթին անխուսափելիորեն կնվազեցնի դեպի Հայաստան հոսող տրանսֆերտներն ու Հայաստանից Ռուսաստան արտահանումը: Արդյունքում`

1. Ուղղակիորեն կտուժեն բոլոր նրանք, ովքեր այս կամ այն չափով եկամուտներ են ստանում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներից: Արտագնա աշխատանքից եկամուտներ, ըստ Կենտրոնական բանկի հետազոտություններից մեկի, ունեն հայաստանցիների մոտ 1/3-ը (30-35%-ը):

2. Ուղղակիորեն կտուժեն ՌԴ պահածոներ, մրգեր և այլ ապրանքներ արտահանող մեր գործարարները, ինչը կազդի նաև այդ գործարարների վարձած աշխատողների և նրանց մատակարարների (օրինակ՝ գյուղմթերք արտադրող գյուղացիների) եկամուտների վրա:

3. Տրանսֆերտների նվազման և արտահանման կրճատման պատճառով դրամի կուրսը շեշտակի կարժեզրկվի: ԿԲ-ն ամենայն հավանականությամբ սկզբնական շրջանում կփորձի կուրսը կայուն պահել, սակայն դրամի արժեզրկումն անխուսափելի է: Սա կազդի բոլոր այն մարդկանց բարեկեցության վրա, որոնք տարվա ընթացքում հաճախակի են դուրս գալիս երկրից կամ որպես զբոսաշրջիկ արձակուրդներն անցկացնում են արտասահմանում:

4. Եվ ամենակարևորը՝ դրամի արժեզրկումը անխուսափելիորեն հանգեցնելու է ներմուծվող բոլոր ապրանքների գների կտրուկ բարձրացման: Իսկ Հայաստանի սպառողական շուկայում պարենային և ոչ պարենային ապրանքների հիմնական մասը ներմուծվում է, ինչը նշանակում է՝ միջին գնաճի էական մեծացում:

5. Մեծ գնաճն էլ իր հերթին է արգելակելու տնտեսական աճը (ինչպես որ երկիր մտնող դոլարի ծավալի նվազումն է արգելակում): Այսինքն՝ մեր տնտեսությունում շղթայական ռեակցիա կսկսվի, որն ամենայն հավանականությամբ նոր ճգնաժամի (իրական ՀՆԱ-ի նվազման) կհանգեցնի:

Կօգնե՞ն արդյոք Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին, երբ մենք հայտնվենք նոր ճգնաժամի մեջ: Դատելով ՀՀ քաղաքական իշխանության քայլերից (Ղրիմի հանրաքվեն ճանաչել օրինական՝ որպես ազգերի ինքորոշման իրավունքի դրսևորում), այս անգամ ՀՀ-ն կմնա բացառապես խորտակվող տնտեսությամբ ՌԴ հույսին, որն անգամ ինքն իրեն չի կարողանա օգնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում