Դատելով ամեն ինչից՝ Bentley և Rolls-Royce ավտոարտադրողներից հետո բավարացիները նույնպես տարվել են մեծ ամենագնացների ոլորտում ներդրումներ անելու գաղափարով: Ավտոարտադրողը պատրաստվում է կարևոր հայտարարություն անել արդեն մարտի 28-ին, և, լուրերի համաձայն, խոսքը գնում է BMW X7-ի հնարավոր մշակման մասին:
Դրա հիմքում կարող է դրվել BMW 7 նոր սերնդի մոդուլային պլատֆորմը: Ինչպես ենթադրում է հրատարակչությունը՝ հենց այդ պլատֆորմի վրա Rolls-Royce-ում կմշակեն սեփական ամենագնացը: Սակայն, դեռ հայտնի չէ, թե երբ կներկայացվեն ենթադրյալ նորույթները:
BMW X7-ի արտադրման դեպքում, մեքենան կմրցակցի Range Rover, Mercedes-Benz GL, Cadillac Escalade ավտոարտադրողների ամենագնացների հետ, գրում է auto.vesti.ru-ն:











































