«Մենք տեսանք, թե ինչպես Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մտավ Սևան, լողաց և դրանով ցույց տվեց, որ ամեն ինչ կարգին է, բայց խնդիրը համալիր լուծում է պահանջում և նմանատիպ բողոքները չէ, որ պետք է ստիպեն կառվարությանը այս խնդիրը լուծելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով երեկ Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիային:
Նրա խոսքով՝ Սևանը բոլորիս հոգատարության կարիքն ունի և բացի կառավարությունից՝ նաև ձեռներեցները պետք է փորձեն այդ գործում իրենց կարևոր դերակատարումն ունենալ: