Ավստրալացի սուպերմոդել Միրանդա Քերրը դարձել է Escada-ի Joyful բույրի դեմքը:
Գեղեցկուհին գլխավորել է հայտնի բրենդի նոր բույրի գովազդային ակցիան: Ինչպես խոստովանել է ինքը՝ Միրանդան, Escada-ի հետ համագործակցությունը մեծ պատիվ է իր համար:
«Joyful-ը դրական, կենսուրախ, կյանքը վայելող և յուրաքանչյուր վայրկյանը գնահատող կանանց համար իդեալական բուրմունք է,- ասում է մոդելը:- Ես հպարտ եմ, որ Escada նորաձևության տունը այս բուրմունքը ներկայացնելու համար հենց ինձ է ընտրել. այն բնորոշում է իմ բնավորությունն ու կենսասիրությունը», փոխանցում է viva.ua-ն:
.jpg)










































