Վենետիկի հանձնաժողովը անօրինական է ճանաչել Ղրիմի հանրաքվեն: Հանձնաժողովի անդամները համանման որոշումը կայացրել են միաձայն: Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
«Չնայած ռուսական կողմի նկատողությանը, Վենետիկի հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել , ըստ որի անրօրինական է ճանաչվում Ղրիմի հանրաքվեն»,-հայտարարել է նախարարը:
Հանձնաժողովը կարծում է, որ հանրաքվեն խախտում է Ուկրաինայի սահմանդրությունը և տարածքային ամբողջականության, միջազգային իրավունքի սուբյեկտների ինքնիշխանության միջազգային հիմնական սկզբունքները:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը:











































