Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն կցանկանար աշխատել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Մոլդովայի կառավարության ղեկավարի խոսքով՝ քաղաքական գործիչը կարող է օգնել Քիշնևին՝ բարեփոխումներ իրականացնելու:
«Մենք բանակցություններ ենք վարում մասնագետների հետ, որոնք աշխատել են Սաակաշվիլիի օրոք: Մենք ծրագրեր ենք մշակում արդարադատության համակարգի բարեփոխման ուղղությամբ: Սահակաշվիլին այժմ մասնակցում է Ուկրաինայում նախընտրական քարոզարշավին, և նա շատ զբաղված է, բայց օգոստոսի վերջին մենք կկարողանանք խոսել այս թեմայով»,- ասել է Սանդուն Cotidianul-ին տված հարցազրույցում: