Եռաչափ տպագրությունը, որը կիրառվում է գիտության ու արդյունաբերության արդեն գրեթե բոլոր ոլորտներում, հասել է ավտոմեքենաշինության ոլորտ: Local Motors ընկերությունը հայտարարել է Արտադրական տեխնոլոգիաների ասոցիացիայի հետ պայմանագրի ստորագրման մասին՝ եռաչափ տպիչով տպված էկոլոգիական էլեկտրամեքենայի ստեղծման համար:
Local Motors-ի առաջին մեքենան կներկայացվի արդեն սեպտեմբերին՝ Չիկագոյում կայանալիք արտադրական տեխնոլոգիաների IMTS միջազգային ցուցահանդեսի ժամանակ:
Local Motors-ը առաջինը չէ, որ առաջ է քաշել եռաչափ տպիչով մեքենա տպելու գաղափար: 2013-ի ամերիկյան Stratasys ընկերությունը տպել էր Urbee անվանումով քաղաքային էլեկտրամեքենայի նախատիպ: Դրա իրավահաջորդը՝ Urbee 2-ն, արդեն գտնվում է մշակման փուլում: Տպագրումից ու հավաքումից հետո նախագծի հեղինակները ծրագրում են էլեկտրամեքենայով հատել Նյու Յորքից Սան Ֆրացիսկո ընկած ճանապարհը: Ինչպես սպասվում է՝ Urbee 2-ը նոր համաշխարհային ռեկորդ կսահմանի՝ 4129 կմ-ի վրա ծախսելով 45 լիտր բիովառելիքից ոչ ավելի:







































