Ուկրաինան մտադիր է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը ստորագրել նախագահական ընտրություններից հետո, որոնք նշանակված են մայիսի 25-ին: Այս մասին հինգշաբթի Բրյուսելում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մենք պատրաստ կլինենք ԵՄ-ի հետ համաձայնագրի տնտեսական մասը ստորագրել Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո»,- նրա խոսքերն է մեջբերում ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Այսօր Բրյուսելում կկայանա Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման արարողությունը: Ուկրաինայից փաստաթուղթը կստորագրի Յացենյուկը, իսկ ԵՄ-ից՝ ԵՄ խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը:











































