«Հրապարակ»-ը գրում է. « Հերիք չէ, որ տեղից ելնողն իր պարտքն է համարում «հանուն հայրենիքի և արդարության» քլնգել վարչապետին, հիմա էլ տնտեսությունն է կանգնել նրա ճանապարհին` հայտնի կենդանու համառությամբ տեղից չի շարժվում ու վերջ… Այն էլ այս պահին, երբ «հրաշալի» քառյակը նախապատրաստվում է վարչապետական աթոռի հուժկու գրոհին, նրա կողքին չէ անգամ երբեմնի հավատարիմ ԱՎԾ-ն` ոչնչից տնտեսություն ստեղծելու անուրանալի ձիրքով:
Շա՞տ դժվար էր ԱՎԾ-ի համար այս լարված ամիսներին գոնե մի երկու տոկոս տնտեսական աճ ավելի գրել և հունվար-փետրվարի համար «քծիպորեն» չարձանագրել 2,4% տնտեսական աճ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ): Իսկ գուցե ԱՎԾ-ն էլի՞ աշխատել է, բայց դե, այսքան է ստացվել: Եթե անկեղծ` անգամ այս 2,4%-ը խիստ կասկածելի ցուցանիշ է` ժամառժամ փակվող տասնյակ հարյուրավոր կազմակերպությունների և աճող արտագաղթի պայմաններում:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։







































