Ռուս ձեռնարկատերերի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանած պատժամիջոցները կապված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած լինելու հետ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:
Պուտինին մոտ կանգնած լինելու հետ է մեկնաբանվում գործարարներ Յուրի Կովալչուկի, Գենադի Տիմչենկոյի, Բորիս և Արկադի Ռոտենբերգերի դեմ սահմանված պատժամիջոցները:
Հաղորդագրությունում նշվում է, որ Պուտինը չափաբաժին ունի Gunvor թրեյդերում , որի բաժնետոմսերի 40%-ը պատկանում է Տիմչենկոյին: Նշվում է նաև, որ Կովալչուկն «անձնական բանկիր է» Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների համար, այդ թվում նախագահի:
«Ռոտենբերգները միլիարդավոր դոլարներ են վաստակել «Գազպրոմ»-ի և Սոչիում Օլիմպիական խաղերի համար պայմանագրերի վրա, որոնք կնքել են Պուտինի շնորհվի: Այդ պայմանագրերից նրանք ստացել են շուրջ յոթ միլիարդ դոլար»,-հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:









































