Լիտվան քննարկում է պարտադիր զինվորական ծառայությանը վերադառնալու հարցը, որը չեղյալ էր հայտարարվել 2008 թ.: Ինչպես հաղորդում է delfi.it-ը, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսը:
Նա հայտարարել է, որ պարտադիր զինվորական ծառայույթանը վերադառնալուց առաջ պետք է քաղաքական խորհրդակցություններ անցկացնել և տվյալ հարցը քննարկել պաշտպանության նախարարի հետ:
Բուտկյավիչյուսն առաջարկել է, որ զինակոչման փոխարեն կարելի է անցկացնել ռազմական պատրաստվածության որոշակի ծրագրեր:








































