Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը, չնայած դողի հերթական նոպային, իրեն լավ է զգում: Հուլիսի 10-ին այդ մասին TASS-ին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը:
«Կանցլերն իրեն լավ է զգում: Ֆինլանդիայի վարչապետի (Անտտի Ռիննեի) հետ բանակցություններն ընթանում են պլանով»,- ասել է նա:
Մերկելը վերջին ամսում երեք անգամ սաստիկ դողի նոպա է ունեցել պաշտոնական միջոցառումների ժամանակ. հունիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, հունիսի 27-ին Գերմանիայի ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ, ինչպես նաև հուլիսի 10-ին:








































