Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը 2 մլրդ դոլար ծավալով ներդրումային հիմնադրամ է ստեղծում: Ֆինանսիստի ծրագրերի մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում ասել է Մուհամմադ Զեյդանը, ով LSK & Partners լյուքսեմբուրգյան ներդրումային ընկերության օպերացիաների գծով տնօրեն է:Ստրոս Կանը գլխավորում է ընկերության տնօրենների խորհուրդը:
Զեյդանի խոսքով՝ DSK Global Investment նոր հիմնադրամում միջոցների ներգրավման ծրագիրը նախատեսում է համագրծակցություն Պարսից ծոցի երկրների և Ռուսաստանի ներդրողների հետ: Հիմնադրամում ներդրումային գործընթացի վերլուծական հարցերով կզբաղվի Ստրոս Կանի դուստրը՝ Վանեսան:








































