Ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) մարտական ինքնաթիռները ինտենսիվ հարվածներ են հասցրել Գարյան քաղաքին՝ բնակավայրի նկատմամբ վերահսկողության վերականգնման ցամաքային գործողությունների պատրաստման շրջանակներում: Հուլիսի 10-ին այդ մասին հաղորդել Է Al-Hadath հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը նշում Է, որ Տրիպոլիից հարավ գտնվող քաղաքի ԼԱԲ-ի վերահսկողության տակ վերադարձնելու գործողությունն սկսվել Է ընթացիկ շաբաթվա սկզբին: Օդային ռմբակոծումների առաջին թիրախներ են դարձել (վարչապետ Ֆաիզ Սարաջի) Տրիպոլիի Ազգային հաշտության կառավարությանը լոյալ զինված կազմավորումների հենակետերը: Ներկայումս լիբիական բանակն սպասում Է լրացուցիչ հարվածային ջոկատների ժամանմանը:
Al-Hadath-ը չի բացառում, որ ցամաքային բախումները կարող են սկսվել առաջիկա ժամերին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հուլիսի 9-ի տվյալներով՝ Տրիպոլիում մարտերի սկզբից ի վեր զոհվել Է հազարից ավելի մարդ, ավելի քան 5,5 հազարը՝ վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: