Ջեյն Ֆոնդան ու Լիլի Թոմլինը «Գրեյսն ու Ֆրենկին» կատակերգական սերիալում կմարմնավորեն գլխավոր հերոսներին: Սերիալը հնարավոր կլինի դիտել Netflix սերվիսի միջոցով: Այս մասին գրում է The Guardian-ը:
Դերասանուհիները կմարմնավորեն երկու նախկին մրցակիցների, որոնց ամուսինները հայտարարում են, որ սիրահարված են միմյանց ու պատրաստվում են պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները:
Որպես նախագծի սցենարիստներ հանդես են գալիս Մարտա Կաուֆմանը ու Հովարդ Ջեյ Մորիսը:
«Գրեյսն ու Ֆրենկին» բաղկացած կլինի 13 կեսժամանոց դրվագներից: Հայտնի չէ, թե սերիալը երբ կցուցադրվի հանդիսատեսին:








































