Քիմ Քարդաշյանի KKW Beauty կոսմետիկ բրենդի տոնային քսուկը թոքային հիպերտոնիայով տառապող կնոջն օգնել է թաքցնել հիվանդության հետևանքները, որոնց պատճառով նա տնից դուրս չէր գալիս բաց հագուստով, հաղորդում է Daily Mail-ը:
Կալիֆոռնիացի դիմահարդար Կատերինա Մարուֆոն Twitter-ում հրապարակել է մոր հիվանդ ոտքերի լուսանկարները: Աղջիկը պատմել է, որ հիվանդությունը փոխել է մոր ոտքերի գույնը, ինչի հետևանքով նրա ինքնագնահատականը մեծապես տուժել է. նա հրաժարվել է շորտերից և կարճ զգեստներից:
«Երբ տեսա արդյունքները, անմիջապես հասկացա, որ պետք է դրանք հրապարակեմ: Անհրաժեշտ է ցույց տալ, թե որքան կարևոր է այս ապրանքն այն մարդկանց համար, ովքեր պայքարում են մաշկի ցանկացած հիվանդության կամ պարզապես որոշ թերություններ թաքցնելու համար»,- նշել է Մարուֆոն:
Դիմահարդարի հրապարակումը 245.000 լայք և մոտ հազար մեկնաբանություններ է հավաքել: Նկարները տեսնելուց հետո, բոդիպոզիտիվի հայտնի կողմնակից Ջամիլա Ջամիլը ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից նրա արտադրանքի վերաբերյալ կոպիտ մեկնաբանությունների համար:








































