Thursday, 02 07 2026
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել

Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության մասին պայմանագրերը Ֆրանսիայի իշխանությունների «նշանառության տակ են». Le Monde

Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության մասին պայմանագրերը Ֆրանսիայի իշխանությունների «նշանառության տակ են», գրում է Le Monde պարբերականը: Հոդվածի թարգմանությունը ներկայացնում է InoSMI-ն:

Մի կողմից Ֆրանսիայի ազդեցիկ հայկական սփյուռքն է (մոտ 600 000 մարդ՝ ըստ հայկական գործի պաշտպանության կոմիտեի տվյալների), մյուս կողմից՝ Ֆրանսիայի համար կարեւոր գործընկերը՝ Ադրբեջանը, որը էնեգետիկ ռեսուրսներ ունի: Բացի այդ, Ադրբեջանը Ֆրանսիայի համար տարածաշրջանում կարեւոր դիվանագիտական գործընկեր է՝ չնայած նրան, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է չեզոք դիրք զբաղեցնի:

Այդ պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որին փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հրավիրեց ընթրիքի, կոշտ դիրքորոշում արտահայտեց բարեկամության մասին համաձայնագրի առնչությամբ:

«Դա հավասար չափով իրավաբանական պարտավորություն եւ սկզբունքային հարց է: Մենք չենք կարող ճանաչել ֆրանսիական մունցիպալիտետների եւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների պայմանագրերը»,- այդ ժամանակ բացատրել է նախագահը:

Այդ կոշտ դիրքորոշումը կոչված էր ցրել բարեկամության մասին համաձայնագրի շուրջ ստեղծված խավարը:

2017 թվականի փետրվարին Ֆրանսիայի եւ Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հարցերով Ազգային ժողովի տեղեկատվական հանձնաժողովի հրապարակած զեկույցում նշվում է «տարածքային ձեւավորումների օրենսդիր մարմինների գործողությունների եւ քաղաքական հայտարարությունների» միջեւ սահմանագիծը: Եզրակացություն է արվել, որ «մունցիպալիտետներին արգելված չէ բարեկամության մասին համաձայնագիր ստորագրել, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի համայնքի հետ, եթե դա օրենսդիր մարմինների որոշում չի համարվում»:

Բարեկամության մասին համաձայնագրերը պետք է ստուգո՞ւմ անցնեն: Անցած տարվա նոյեմբերի 22-ին նման հարց է ուղղել Օ-դե-Սենի սենատոր Պիեր Ուզուլիան ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներին:

«Ցավոք, ես իրավասու չեմ իրավաբանորեն հիմնավորված պատասխան տալ»,- շփոթված ասել է նախարարը:

Դրոմ եւ Վալ-դ՛Ուազ դեպարտամենտներում մի քանի համայնքներում համաձայնագրերը չեղարկվել են: Վերջին որոշումը կայացվել էր մայիսի 29-ին Սերժի-Պոնտուազի վարչական դատարանի կողմից եւ վերաբերում էր բարեկամության մասին համաձայնագրին, որն անցած տարի հոկտեմբերի 22-ին ստորագրել էին Արնուվիլի եւ Շեխերի քաղաքապետերը:

«Մենք վաղեմի հարաբերություններ ունենք հայ համայնքի հետ, որի առաջին ներկայացուցիչները հայտնվել են քաղաքում 1920-ական թվականներին:

Բարեկամության մասին համաձայնագրի ստորագրումը բնական է: Ցավոք, Ֆրանսիան այդ հարցով կոշտ դիրքորոշում է զբաղեցրել: Մենք կբողոքարկենք որոշումը»,- ասում է Արնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը:

Բուր-դե-Պաեժի քաղաքապետ Նատալի Նյեզոնը մտադիր չէ բողոքարկել Մարտունիի հետ բարեկամության մասին համաձայնագրի չեղարկման որոշումը, քանի որ չի ցանկանում, որ դա «պայքարի» վերածվի:

«Դա մեզ չի խանգարում բարեկամական կապեր պահել»,- ասում է Նյեզոնը:

«Լեռնային Ղարաբաղի հետ համաձայնագրի նկատմամբ հատուկ վերաբերմունք կա, որը կասկած է հարուցում՝ կապված ֆրանս-ադրբեջանական կապերի հետ»,- իր հերթին նշում է հայկական գործի պաշտպանության կոմիտեի ղեկավար Ժյուլ Բոյաջյանը: Նա հիշեցնում է պաղեստինյան համայնքների հետ ֆրանսիական քաղաքների համաձայնագրերի մասին:

«Հուսով եմ՝ առողջ միտքը կհաղթի»,- նշում է Պասկալ Դոլլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում