Thursday, 04 06 2026
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում

Սուրիկ Խաչատրյանը խեղաթյուրել է փաստերը. Բուդաղյանների պաշտպանը պատրաստ է Եվրոպական դատարան դիմել

Բուդաղյանների պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը սպասում է Քրեական վերաքննիչ դատարանում իր ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությանը: Փաստաբանը բողոքարկել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու նկատմամբ հետախուզումը դադարեցնելու քննիչի գործողությունները:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ալումյանն անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցին: Նա նշեց, որ նախկին մարզպետը դեպքը մեկնաբանել էր իր տեսանկյունից՝ խեղաթյուրելով փաստերը։

«Տրամագծորեն հակասում է նրա ներկայացրած այն հատվածը, թե Ավետիք Բուդաղյանին ուղղակի իջեցրել է մեքենայից։ Իրականում մեքենայի մեջ հարվածել են Ավետիք Բուդաղյանին։ Նախաքննական ցուցմունքում նույնիսկ Սուրիկ Խաչատրյանն է ընդունում, որ հարվածել են Ավետիք Բուդաղյանին։ Այնպես որ՝ այդ հարցազրույցում ինքն իրեն հերքում է։

Սուրիկ Խաչատրյանն ասել է նաև, թե Ավետիք Բուդաղյանն ալկոհոլ է օգտագործել. մենք կարող ենք այլ փաստեր բերել, բայց հարցը դա չէ: Այդ դեպքից առաջ խնջույք է կազմակերպվել, որտեղ տղամարդիկ են հավաքված եղել, և չի բացառվում, որ ոգելից խմիչք էլ օգտագործած լինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ լավ կլինի դրա փոխարեն խոսի փորձաքննությամբ իր տղայի արյան մեջ հայտնաբերված թմրանյութի մասին։

Անդրադառնալով հերմետիկ պատուհաններին՝ Ալումյանը նշեց, որ նախկին մարզպետը դրանով է պայմանավորում այն, որ իբր ինքը կրակոցների ձայնը լսել չէր կարող լսել, քանի որ իր ննջարանը գտնվում է տան հակառակ կողմում, իսկ այնտեղ պատուհանները հերմետիկ փակված են եղել: Ալումյանը հիշեցրեց, որ նախկին մարզպետն ասել է նաև, թե գետի ձայնը չի թողել, որ կրակոց լսի: Ուրեմն ինչպե՞ս եղավ, որ գետի ձայնը լսվել է հերմետիկ փակված պատուհաններից, իսկ կրակոցի ձայնը չի լսվել։

Փաստաբանը նշում է, որ սա այն գործերից չէ, որտեղ քննիչը մեծ դերակատարություն է ունենում, իսկ ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, իր հարցազրույցում մի քանի անգամ է հակասել իր նախաքննական ցուցմունքներին:

Լրագրողների հարցին՝ իմաստ կա՞ վերաքննիչ դատարան դիմելու, Հայկ Ալումյանը պատասխանեց, թե հույսն ամեն դեպքում պետք չէ կորցնել, պետք է մտածել, որ մի օր դատական ատյաններն սկսելու են արդար ու անաչառ գործել։

«Մենք միանշանակ դիմելու ենք Եվրոպական դատարան, ամեն ինչ անելու ենք, որ այդ գործը հասնի դատարան։ Եթե իրենք անկեղծ են, ինչո՞ւ են ամեն ինչ անում, որ վեց ամիս շարունակ գործը դատարան չհասնի»,- ասաց փաստաբանը:

Դիտարկմանը, թե Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի լռությունը շատերը տարօրինակ են համարում, շահարկում են այն, փաստաբանը նշեց, որ այդտեղ շահարկելու ոչինչ չկա, ուղղակի նա մեծ կորուստ է ունեցել, նրան էլ պետք է հասկանալ: Բացի այդ՝ Բուդաղյանը նախաքննության ընթացքում բազմաթիվ ցուցմունքներ է տվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում