Այսօր՝ հուլիսի 9-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ օրենքի նախագծով նախատեսվում է խստացնել պատիժները ապօրինի անտառահատումների դեպքում:
Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հարցի՝ նախարարն ասաց. «Ապօրինի ծառահատումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում, վարչականից հետո, նախատեսված է քրեական պատասխանատվություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































