Բրիտանացի հայտնի գրող Լուիս Քերոլի նամակը, որն ստորագրված է նրա իսկական անունով՝ Չառլզ Լյուտվիջ Դոջսոն, Լոնդոնի Bonhams աճուրդում վաճառվել է 11,85 հազար ֆունտ ստերլինգով՝ նախնական 3-4 հազար ֆունտ ստերլինգի փոխարեն:
Նամակը թվագրված է 1891թ. նոյեմբերի 9-ով ու հասցեագրված է գրողի ընկերուհուն՝ միսիս Սայմոնդսին:
Դրանում Դոջսոնը գրում է, որ ատում է, երբ իր նամակները տեղ են գտնում ինքնագրերի մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև այն, որ անծանոթները դրանում ճանաչում են Լյուիս Քերոլին:
Աճուրդում վաճառվել են նաև աղջիկների մի քանի լուսանկարներ, որոնց լուսանկարել է Քերոլը:











































