Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորված 5 քաղաքացիներից երեքին տեղափոխում են Հայաստան: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «5 վիրավորներից երկուսը ծանր վիճակում են, երեքի վիճակը համեմատաբար լավ է, նրանց հիմա տեղափոխում են Հայաաստան: Այնտեղից իրենք շտապօգնության մեքենայով վիրավորներին բերում են սահման, որտեղից մեր շտապօգնության մեքենան նրանց կտեղափոխի Հայաստան»,- ասաց Ցոլակյանը:
Նա չբացառեց, որ մյուս երկու վիրավորներին էլ հուլիսի 8-ին կամ 9-ին Հայաստան տեղափոխեն սանիտարական ուղղաթիռով: