Ջորջ Բուշի վարչակազմի նախկին ներկայացուցիչը մեղադրվում է սեքսուալ բռնության մեջ՝ հայտնում է The Washington Post-ը:
Մարտի 18-ին ԱՄՆ-ում ձերբակալվել է 44-ամյա Սլոան Ուիլսոն Ռապոպորտը, որը Բուշի վարչակազմում զբաղեցրել է առևտրի նախարարի խորհրդականի պաշտոնը:
Հաստատվել է, որ Ռապոպորտը բռնաբարել է 28-ամյա մի կնոջ, որի հետ ծանոթացել էր հագուստի խանութում: Պաշտոնյան կնոջը հրավիրել է ավտոմեքենա, ինչից հետո տարել է մի ամայի տեղ ու բռնաբարել:
Նրան մեղադրանք է առաջադրվել առևանգման, սեքսուալ բռնության ու ոչ պատշաճ արտահայտությունների համար:
Վերջինիս փաստաբանը իր պաշտպանյալի ձերբակալությունն անվանել է «մեծ թյուրիմացություն»:









































