Մարտի 20-ին Բրյուսելում կկայանա գագաթնաժողով, որի ժամանակ, հավանաբար, կընդլայնվի ռուս քաղաքական գործիչների ցուցակը, որոնց հանդեպ սահմանվել են այցագրային արգելքներ և ակտիվների սառեցում՝ հաղորդում է The Guardian-ը:
Պարբերականը նշում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները հազիվ թե ընդունեն միջոցառումներ, որոնք Եվրոպայի և Ռուսաստանի միջև կվերաճեն լայնածավալ առևտրային պատերազմի:
Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով՝ ԵՄ-ն պահպանել է առևտրային կամ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, սակայն դրանց համար պատճառ կարող են հանդիսանալ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրավիճակի սրումը և ապակայունացումը:
Բացի այդ, ակնկալվում է, որ ԵՄ-ն չեղյալ կհայտարարի Սոչիում նախատեսված Ռուսաստանի և եվրոպացի առաջնորդների հանդիպումը և կքննարկի այլ միջոցներ՝ ուղղված Ռուսաստանի քաղաքական և միջազգային մեկուսացմանը:









































