Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Տեր-Պետրոսյանն իշխանության է բերում «պատերազմի կուսակցությանը». «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. « Ոչ իշխանական ուժերի համախմբումը՝ հաջողության հասնելու դեպքում, կարող է հանգեցնել Հայաստանում ամբողջական իշխանափոխության: Համենայնդեպս, այդպես են վստահեցնում այդ ուժերից առնվազն երկուսը՝ «Ժառանգությունը» և հատկապես Հայ ազգային կոնգրես կուսակցությունը: Կոնսոլիդացիայի գործընթացում առանցքային դերակատարում ստացած ԲՀԿ-ն խուսափում է (գուցե՝ առայժմ) ամբողջական իշխանափոխության մասին հրապարակային հայտարարություններից, սակայն հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանը չէր մտնի այս գործընթացի մեջ, եթե նպատակակետն ավելի խոստումնալից չլիներ: Բացառված չէ, իհարկե, որ Ծառուկյանը գերադասեր ընդհանրապես զերծ մնալ որևէ հակաիշխանական գործընթացում ընդգրկվելու՝ նաև վտանգավոր հեռանկարից:

Սակայն բացառված չէ նաև, որ իրեն այլընտրանք հռչակած այդ ուժի ղեկավարը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկարաժամկետ ծրագրերը սպասարկելուց հրաժարվելու այլընտրանք չի ունեցել: Բայց դա այս պահին չի փոխում իրերի դրությունը: Փաստն այն է, որ գործընթացը սկսվել է, ու բացառված չէ, որ հաջողության հասնի: Իսկ ո՞րը կարող է լինել դրա վերջնարդյունքը: Ամբողջական իշխանափոխությունը, ինչպես խոստանում է ՀԱԿ-ը: Այսինքն՝ ոչ միայն կառավարության, այլ նաև նախագահ Սերժ Սարգսյանի փոփոխությունը:

…Ուշադրություն դարձրեք, վերջին օրերին հայաստանյան քաղաքական լեքսիկոնում կրկին ակտուալ է դարձել «առնետավազք» արտահայտությունը՝ Հայաստանի քաղաքական համակարգի աղճատմանը, դեգրադացմանը նպաստած ամենաարատավոր երևույթը:

Այսպիսով, կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում  հաջողություն արձանագրելու դեպքում քառյակը կարող է ունենալ կառավարություն՝ սեփական վարչապետով, և խորհրդարան՝ արդեն իսկ սեփական ղեկավարությամբ ու ՀՀԿ-ական պատգամավորներին դավանափոխ անելու հաշվարկով: Դրանից հետո նախագահին իմպիչմենթ հայտնելը կամ որևէ այլ տարբերակով նրան հրաժարական պարտադրելը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:

Այսինքն՝ ոչ իշխանական ուժերի ծրագրերի հիմքում լայն իմաստով ընկած է պալատական հեղաշրջման գաղափարը: Դրա իրագործման դեպքում, անկախ նրանից՝ այդ պահին ով կլինի վարչապետը, արտահերթ ընտրությունների արդյունքում, մեծ հավանականությամբ, նախագահ կդառնա Ռոբերտ Քոչարյանը: Դժվար է պատկերացնել, որ նրա թեկնածության դեպքում, ասենք, Հովիկ Աբրահամյանը կամ Գագիկ Ծառուկյանը կառաջադրեն իրենց թեկնածությունը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, դեռ անցած տարի չմասնակցեց ընտրություններին՝ տարիքի պատճառով:

Ի դեպ, ամենևին պարտադիր չէ, որ նշված սցենարով պալատական հեղաշրջումը տեղի ունենա միայն խորհրդարանական ու նախագահական աշխատասենյակներում: Հնարավոր է՝ դա ուղեկցվի նաև զանգվածային միջոցառումներով՝ հանրահավաքներով, փողոցային հանդիպումներով, ինչպես իր կուսակիցներին հորդորում էր Գագիկ Ծառուկյանը, և այլն: Բայց արդյունքը դրանից չի փոխվի:

Տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ 1998 թվականի փետրվարի 3-ին: Այսինքն՝ հեղաշրջման միջոցով մեկ անգամ արդեն իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը նույնը կանի նաև երկրորդ անգամ: Ընդ որում, այս անգամ դա կանի այն գործչի միջոցով կամ աջակցությամբ, ում իշխանությունից հեռացրեց 1998 թվականի հեղաշրջմամբ: Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ներքաշվել է մի գործընթացի մեջ (կամ գուցե ինքն է հրահրել այդ գործընթացը), որի արդյունքը կարող է լինել այն, ինչը 16 տարի առաջ իր և իր քաղաքական թիմի կողմից որակվեց՝ որպես Հայաստանի զարգացման դեմ ուղղված, այդ զարգացումը տասնամյակներով հետ գցող հակապետական ակտ:

1998 թվականին՝ թողնելով նախագահի պաշտոնը, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իշխանության է գալիս «պատերազմի կուսակցությունը»: 16 տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանը դարձել է մի քաղաքական նախագծի գաղափարախոսը, որի իրագործման դեպքում նույն այդ ուժը կարող է վերադառնալ իշխանության՝ արդեն «փողի կուսակցության» տեսքով: Ճակատագրի՞, թե՞ քաղաքականության հեգնանք է, դժվար է ասել:»,–գրում է թերթը։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում