Saturday, 04 07 2026
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում

ՔՊ ներսում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. նրանց մոտ երկիր կառավարել չի ստացվելու

ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջև առկա տարաձայնությունները ակնհայտորեն վկայում են իշխանության ներսում հերթական թևերի առաջացման մասին։ Ընդ որում՝ այստեղ ուշագրավն այն հանգամանքն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ընթացքում ՔՊ վարչության անդամ դարձավ հենց Ռ. Պետրոսյանը և ոչ Միքայելյանը, որը ժամանակին թիմակիցների ներսում մեծ սեր ու հարգանք ուներ։

Ի դեպ՝ Աբովյանի ընտրությունների հետ կապված այս տարաձայնությունները իշխանության ներսում «թևերի» գոյացման առաջին դեպքը չեն։ Ոչ վաղ անցյալում բոլորս ենք հիշում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի «հակամարտության մասին», երբ իշխանությունը, կարելի է ասել, բաժանվեց «սորոսականների» ու Վանեցյանի աջակիցների միջև։

https://www.aysor.am/news_images/501/1500824_1/74.thumb.jpg

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ արդեն բացահայտ երևում է, որ իշխանությունների ներսում կա բավականին խոր պառակտում։ «Եվ գործը հասել է նրան, որ նույն ՔՊ-ական պաշտոնյաները՝ նույն Սասուն Միքայելյանը կարող է վիրավորել ՔՊ անդամ մարզպետին, նրան անվանելով «հիստերիկ», հեգնել նրան։ Սա ցույց է տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հիշելով Սանասարյանի և Վանեցյանի «հակամարտությունը», քաղաքագետը նշեց. «Այն ժամանակ ՔՊ որոշ ակտիվ անդամներ, ինչպես նաև նրանց սոցցանցային կողմնակիցները միմյանց դեմ պատերազմ սկսեցին, Դավիթ Սանասարյանի կողմնակիցները նույնիսկ անձնական վիրավորանքներ էին գրում ԱԱԾ պետի հասցեին։ Այս վերջին միջադեպն էլ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի թիմը բավականին խայտաբղետ է, իսկ շատ դեպքերում էլ նրանք ներկուսակցական ժողովրդավարությունը խառնում են թայֆաբազության հետ և այն, ինչ-որ շատ դեպքերում պետք է տեղի ունենար ժողովրդի աչքից հեռու և կարգավորվեր անդրկուլիսյան բանակցությունների միջոցով, հիմա լցվում է լրատվական դաշտ ու դառնում հասարակության լայն շերտերի քննարկման առարկա»։

Ըստ նրա՝ նման երևույթներն այնքան էլ լավ չեն ընդունվում հասարակության կողմից։ «Որքան էլ այդ ներկուսակցական ժողովրդավարությունը լինի, միևնույն է, հասարակության լայն շերտերի մոտ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ նույն կուսակցության անդամները կարող են իրար վիրավորել, միմյանց մեղադրել անհաջողությունների մեջ։ Սա նորմալ երևույթ չէ։ Եվ այս ամենից ինքնըստինքյան օգտվում է ընդդիմությունը, որը տանում է հետևյալ փիլիսոփայությունը. «Եթե նույն կուսակցության տարբեր անդամներ միմյանց հետ այսպիսի «շուն ու կատու» հարաբերությունների մեջ են, ապա նրանց մոտ, առհասարակ, երկիր կառավարել չի ստացվելու»,- եզրափակեց Համբարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում