Saturday, 08 06 2024
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Հովիկ Աբրահամյանի և Ծառուկյանի պատճառով Սևանին վտանգ է սպառնում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ երեկ ԱԺ-ում լսումները, ինչպես սպասվում էր, թեժ էին և կոմպրոմատային:

Թեպետ նախագծում նշվում են այն միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են, որպեսզի 2019 թվականից ապահովվի ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակ (նոր ջրամբարների կառուցում, պոմպակայանների ու ջրատար համակարգերի վերանորոգում ու նորերի կառուցում և այլն), բայց նկատենք, որ այսպիսի  խոստումներ տրվել են նաև անցած տարիներին: Ավելին՝ հեղինակները չեն խուսափում խոստովանել. «Ծրագրի իրականացման ընթացքում առկա են Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի հնարավոր ռիսկեր»:

Եվ ահա, նախորդ տարիների տխուր կրկնությունը նկատի ունենալով, կառավարության դեմ պայքարի ելած ԲՀԿ-ականները հատկապես լավ էին պատրաստվել երեկվա քննարկմանը և փորձում էին իրենց հարցադրումներով ամեն կերպ ցույց տալ, որ գործ ունենք որոշակի շահեր սպասարկելու կառավարության հերթական փուչիկ նախագծի հետ:

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, նախագծի հիմնական զեկուցող Անդրանիկ Անդրեասյանին, թե ինչ պետք է աներ կառավարությունը, որ չի արել, որի արդյունքում հանգել են ոռոգման ջրերի հետ կապված խնդրին: Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ կառավարությունն արել է առավելագույնը ոլորտին աջակցելու նպատակով, ներդրումային ծրագրերն ընթացքի մեջ են, իսկ ձկնաբուծությանն ուղղված ծրագրերի արդյունքում առաջիկա հինգ տարիներին Սևանն ստիպված պետք է լինի «օգնել» ոռոգման համակարգերին: Ապա կառավարության ներկայացուցիչը բացեց փակագծերը, թե ձկնարտադրությունը, այսինքն՝ ջրային ռեսուրսների վատնումն է նաև հանգեցրել ջրի դեֆիցիտի:

Գաղտնիք չէ, որ այս բիզնեսը կենտրոնացված է Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի ձեռքում, և նրանց լճերն էլ հենց Արարատյան դաշտավայրում են: Կառավարության ներկայացուցիչը գրեթե բաց հայտարարեց, որ Սևանից ջուր բաց թողնելու անհրաժեշտությունը և դրա վտանգավոր հետևանքները, մեղմ ասած, նաև Ծառուկյանի բիզնեսի պատճառով են: Այս բացահայտումներից հետո ակնհայտորեն փոխվեց ԲՀԿ-ական պատգամավորների տոնայնությունը, դրանից հետո նրանք «ըմբռնումով» մոտեցան այն 29 գյուղերի 40 հազար բնակիչների խնդիրներին, որոնց անհրաժեշտ է այդ ջրաքանակը:»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում