Հուլիսի 6-ին տեղի կունենա Մեգան Մարքլի և արքայազն Հարիի որդու մկրտությունը: Արարողությունը տեղի կունենա փակ դռների ետևում: Ներկա կլինի ավելի քան 25 մարդ, սակայն նրանց թվում չի լինի ամենակարևոր հյուրը՝ Եղիսաբեթ II-ը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Սասեքսի դքսի և դքսուհու ընտրած ամսաթիվը չի համապատասխանել թագուհու ժամանակացույցին, ուստի նա չի կարողանա մասնակցել Արչիի մկրտությանը: Սակայն կարող էր այլ կերպ լինել, եթե Մեգանն ու Հարին ավելի ուշադիր լինեին:
Երիտասարդ ծնողները պարզապես հարկ չեն համարել խորհրդակցել տատիկի հետ և հարմարվել նրա ժամանակացույցին:
Աղբյուրի համաձայն, Եղիսաբեթ II-ը, իրոք, ցանկանում էր ներկա գտնվել երեխայի մկրտությանը, սակայն արարողության ամսաթիվը հայտարարվելուց հետո նրան այլ բան չէր մնում, քան հայտարարել, որ «երջանիկ է», գրում է Express-ը:









































