Դուբայի շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, ամիսներ շարունակ ծրագրել է իր փախուստը Լոնդոն այն բանից հետո, երբ պարզել է, որ ամուսինը ստել է ավագ դստեր բանտարկության և կտտանքների մասին։
45-ամյա արքայադուստր Հայա Բինտ ալ Հուսեյնը հեռացել է Դուբայից այն բանից հետո, երբ իմացել է, թե ինչպես է երկրի տիրակալը վերաբերվել դստերը՝ արքայադուստր Լաթիֆային։
Կարծիք կա, որ Հայային ասել են, որ աղջիկն այլ ամուսնությունից դարձել է դրամաշորթության զոհ և փրկության կարիք ունի, բայց ասում են, որ նա փորձել է փախչել ու նոր կյանք սկսել ԱՄՆ-ում։
Ինչպես գրում է Mail Online-ը՝ հղում կատարելով ընտանիքին մոտ աղբյուրին, արքայադուստր Հայան վերջապես իմացել է ճշմարտությունն այն մասին, թե ինչ է արել ամուսինը դստեր հետ, և վախեցել է, որ իր հետ նույնպես նույն բանը կպատահի։ «Դրանից հետո նա հարց է տվել իրեն, թե այդ որ հայրն աղջկան կփակի բանտում»։
33-ամյա Լաթիֆան փորձել է փախչել Դուբայից անցած տարի առագաստանավով, բայց նրան բռնել են հատուկջոկատայինները, և ներկայում նա բանտում է։
Աղբյուրը տեղեկացրել է, որ Հայան սկզբում հավատացել է ամուսնու վարկածին, բայց հետո իմացել է, որ Լաթիֆան կտտանքների է ենթարկվել և բանտարկվել, ինչպես նաև բռնի վերադարձվել է Դուբայ։ Հայան կասկածել է ամուսնու վարկածին այն բանից հետո, երբ խնդրել է ընկերուհուն՝ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնին, գալ Դուբայ և հանդիպել Լաթիֆային անցած տարվա դեկտեմբերին։









































