Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կառուցողական է համարել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Վիեննայում երկօրյա բանակցությունների ժամանակ 6 երկրներ` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, իրենց առաջարկներն են ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի՝ ուրանի հարստացման խնդրի լուծման գործողությունների պլանի մասին:
Նա նշել է, որ համաշխարհային միջնորդների «վեցյակը» Իրանի հետ պայմանավորվել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլ անցկացնելՎիեննայում ապրիլի 7-9-ը:








































