Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիներին շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
«Վերջին շրջանում մեր կյանքը կազմակերպելու սկզբունքների շուրջ համաձայնությունը նոր իմաստ է ստանում, քանի որ սահմանադրական նորմերի էությունը ավելի ընկալելի է դառնում ՀՀ քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիները ունեն ընտրելու իրավունք և դա արձանագրվում է գործնականում:
ՀՀ քաղաքացիները կատարում են հարկ վճարելու իրենց սահմանադրական պարտականությունը և գործնականում համոզվում հավաքագրված միջոցների հանրօգուտ նպատակներով ծախսման մեջ:
Հանրությունը համոզվում է, որ իրենց անվտանգության, իրավունքների պաշտպանության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է: Ցանկը կարելի է շարունակել, իսկ առջևում սահմանադրական նորմերի էությունը ընկալելի դարձնելու նոր օրինակներ են լինելու»:









































