Monday, 06 07 2026
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում

Ժամանակավոր ​ուղեգրման​ միջոցով բժիշկներ են գործուղվել մարզեր

Բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, մարդկային ներուժի պատշաճ պլանավորումը, շարունակական մասնագիտական կրթական զարգացման գործընթացի կազմակերպումն առողջապահական համակարգի առանցքային խնդիրներից են, որոնք ուղղակի ազդեցություն ունեն բուժօգնության որակի և բնակչության կյանքի տևողության վրա:

Առողջապահության կադրային ներուժն առողջապահական ծառայությունների մատուցման, բուժօգնության որակի և կառավարման հիմքն է: Չնայած պետական ու ոչ պետական բարձրագույն և միջին կրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների թիվը տարեցտարի աճում է, միևնույն ժամանակ մարզային բժշկական կազմակերպություններում բավականին մեծ է նեղ մասնագետների պահանջարկը:

Հայաստանի բնակչության ապահովվածությունը բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկներով խիստ անհավասարաչափ է Երևանում և մարզերում: Մարզերի միջև նույնպես կա բժիշկների բաշխման անհամաչափություն:

Մարզպետարանի ենթակայության բժշկական կազմակերպություններում նեղ մասնագետների` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ընդհանուր​ վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ (վիրահատող) և​ քիթ-կոկորդ-ականջաբան (վիրահատող) և այլ, պահանջարկը (հիմնավորման դեպքում) բավարարելու նպատակով առողջապահության նախարարությունը նախաձեռնել է կադրային ​հրատապ​ պահանջարկն ապահովելու գործընթաց` ժամանակավոր ​ուղեգրման​ միջոցով:

Առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 18-ի թիվ 942–Ա հրամանով հաստատվել են Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններ ավագ բուժաշխատողների ժամանակավոր ուղեգրման, ուղեգրված ավագ բուժաշխատողների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները, նրանց հետ կնքվող պայմանագրի և ուղեգրի ձևերը:

Միաժամանակ, մարզպետարանների հետ համատեղ կազմվել է բժշկական կազմակերպություններին անհրաժեշտ մասնագետների հրատապ պահանջարկը: Զուգահեռ հանդիպումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բժշկական կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների հետ: Այսպիսով` հունիսին ժամանակավոր ​ուղեգրման​ միջոցով ՀՀ մարզեր են գործուղվել 7 բժիշկ. «Էրեբունի» բժշկական կենտրոնից (ԲԿ) բժիշկ-վիրաբույժ` Նոյեմբերյանի ԲԿ, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Վաղարշապատի հիվանդանոց, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Սիսիանի ԲԿ, Վերարտադրողականության առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգայի հանրապեատական ինստիտուտից մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, «Բեգլարյան» ԲԿ-ից մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, «Էլեն-Նարե» ծննդատնից անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ` Եղեգնաձորի ԲԿ, ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնից հոգեբույժ` Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր:

Նշենք, որ մարզային բժշկական կազմակերպություններ ուղեգրված բժիշկների համար ստեղծում են հնարավորինս բարենպաստ պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով:

Առաջիկայում նախատեսվում է ուղեգրել ևս 3 բժշկի. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Նոյեմբերյանի ԲԿ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, Վերարտադրողականության առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգայի հանրապետական ինստիտուտից մանկաբարձ-գինեկոլոգ` Սիսիանի կամ Արթիկի ԲԿ:

Այսպիսով` բժշկական կազմակերպությունների​ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ընդհանուր​ վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ (վիրահատող) և​ քիթ-կոկորդ- ականջաբան (վիրահատող) մասնագետներին​ կրկին առաջարկում​ ենք ​մասնակցել​ ծրագրին: Ուղեգրվող​ մասնագետին​ կտրամադրվի​ փոխհատուցում` միջին ​ամսական​ աշխատավարձի​ չափով, ինչպես​ նաև​ ուղեգրվող​ բուժաշխատողը​ մարզային​ բժշկական​ կազմակերպությունից կստանա աշխատավարձ, օրապահիկ, գիշերավարձ և ճանապարհածախսի փոխհատուցում:

Ցանկացողները​ կարող են​ դիմել​ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (211 սենյակ), հեռ. 060-80-80-03 /1505/, էլեկտրոնային հասցե` [email protected]

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում