ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անարդար է համարում Լիլիթ Մակունցի մեղադրանքը, որ ԲԴԽ անդամի ընտրության տապալման մեջ ընդդիմությունն էլ է մեղավոր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարուքյանը նշեց, ԼՀԿ խմբակցությունը բանակցում էր ԱԺ նախագահի և «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ, որ ԲԴԽ անդամների երեք թափուր տեղերից մեկը լինի ընդդիմության կողմից ներկայացված: Եվ թեև սկզբում ասել են որևէ խնդիր չկա, առաջադրեք, բայց երբ իրենք առաջադրել են, ասել են՝ դեմ կքվեարկեն: Նրա խոսքով՝ «Իմ քայլը» իրեն հարմար ԲԴԽ է ձևավորում:








































