«Սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների հետ հանդիպմանը, որը տեղի է ունենալու Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում: Գագաթնաժողովը կայանալու է մարտի 23-25-ին»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ևս հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Հաագայում: Նա նաև ընդգծել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլին կայցելեն տարածաշրջան:










































