Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել առաջարկել Ուկրաինային տրամադրել 1 մլրդ եվրո ֆինանսական օգնություն միջնաժամկետ վարկի տեսքով: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը:
«Առաջարկվող օգնությունն ուղղված է տնտեսական վճարումների և ֆինանսական խոցելիությունների կարճաժամկետ հաշվեկշռի նվազեցմանը: Ծրագիրը կիրականացվի 610 մլն եվրոյի առկա ծրագրին զուգահեռ»,-ասվում է հաղորդագրությունում:
Արտգործնախարարների նոր ծրագիրը, որն առաջիկայում կհաստատվի ԵՄ նախարարների խորհրդի կողմից, հանդիսանում է Ուկրաինայի աջակցության փաթեթի մաս, որի մասին հայտարարվել էր Եվրահանձնաժողովի կողմից մարտի 5-ին, իսկ հաջորդ օրն արժանացել ԵՄ հավանությանը:








































