Նյույորքցի 31-ամյա դերասան Արի Թեմանը հանգստյան օրերին իր բնակարանը վարձակալության էր տվել ոմն Դևիդի: Վճարումն իրականացվել է բնակարանի վարձակալության կայքի միջոցով, այնպես որ բնակարանի սեփականատերը չի իմացել՝ ով է իր հաճախորդը: Տուն վերադառնալով՝ ամերիկացին իր տանը հայտնաբերել է օրգիա:
Ինչպես հաղորդում է Metro-ն, բացելով մուտքի դուռը՝ Թեմանը տեսել է, որ իր բնակարանում ամեն ինչ տակնուվրա է արված, այնտեղ նույնիսկ խմբակային սեքս է կազմակերպվել:
Նյու Յորքի բնակչի խոսքով՝ ինքը ստիպված է եղել փրկարարներ կանչել, որպեսզի նրանք իր բնակարանից «տարհանեն» սեքս-երեկույթի այցելուներին: Ավելի ուշ Թեմանն իմացել է, որ Դևիսի կողմից կազմակերպված երեկույթին մասնակցելու հրավերք եղել է նաև Facebook-ում:
Պորտալի ներկայացուցիչները դերասանին, որպես փոխահտուցում, վճարել են 24 հազար դոլար: Թեմանի խոսքով՝ տան սեփականատերը ստիպել է իրեն հեռանալ այնտեղից:









































