ՀԱՄԱՍ իսլամիստական խմբավորումը Եգիպտոսի կողմից Գազայի հատվածի շրջափակումն անվանել է մարդկության դեմ հանցագործություն՝ հաղորդում է RBK-ն:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ֆաուզի Բահրումը Եգիպտոսին մեղադրել է Իսրայելի հետ դավադրության մեջ: Նրա խոսքով՝ հենց դավադրությամբ կարելի է մեկնաբանել Եգիպտոսի կողմից անորոշ ժամանակով Գազայի հետ սահմանի վրա միակ բաց սահմանային անցակետը փակելը:
Բացի այդ, Եգիպտոսը ոչնչացրել է մաքսանենգների հարյուրավոր թունելներ, որոնցով ապրանք և զենք էր փոխադրվում Գազա:
Եգիպտոսի և ՀԱՄԱՍ-ի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են նախագահ Մուհամմադ Մուրսիի տապալումից հետո:









































