Անհայտ մահացու վիրուսի ի հայտ գալու պատճառները, որոնցով արդեն մի քանի մարդ է վարակվել, փորձում են գտնել Բոլիվիայում, գրում է La Razon-ը:
Բոլիվիայի առողջապահության նախարար Գաբրիելա Մոնտանիոյի խոսքերով, արդեն մեկ մահվան դեպք է գրանցվել՝ Կարանավի նահանգի բժիշկը:

Այժմ հսկողության տակ են գտնվում երեք հիվանդներ, որոնք հնարավոր է վարակված լինեն այդ վիրուսով: Նշվում է, որ նրանցից երկուսը շփվել են երկու բժիշկների հետ, որոնք վարակվել են մահացած գործընկերոջից: Նրանց մոտ բացառվել են դենգե, չիկունգունյա և գրիպի վիրուսները:
Բոլիվիայի բժշկական թիմն ուժեղացնելու համար Բրազիլիայից բժիշկ-վարակաբան է ժամանել: Բացի այդ, Մոնտանիոյի խոսքերով, Պանամերիկայի առողջապահական կազմակերպությունն (PAHO) առաջարկել է համագործակցել ևս երկու այլ բժիշկների հետ:








































