Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի ցուցադրած խաղը` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Շալկե»-ի դեմ հանդիպմանը:
««Բարսելոնա»-ի դեմ խաղին մոտենում ենք գերազանց մարզավիճակում: Մենք պատասխանատվության մեծ զգացումով կատարեցինք մեր գործը: Մրցաշարի քառորդ եզրափակիչի ցանկացած մասնակից շատ հզոր է: Այդ փուլում հանդես կգան Եվրոպայի ուժեղագույն թիմերը:
Պետք է սպասենք վիճակահանության արդյունքներին: Հավանական բոլոր մրցակիցների դեմ հեշտ չի լինի պայքարել: Այնպես որ, պետք է պատրաստ լինենք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:









































