Mozilla ընկերությունը ներկայացրել է Firefox 28 դիտարկիչը Windows, Mac OS X, Linux և Android ՕՀ-ների համար: Նորացված տարբերակում կատարվել է սխալների ուղղում, այն կարող է խտացնել տեսանյութը VP9 չափորոշիչով (50 տոկոսով ծավալի կրճատում՝ որակի պահպանմամբ): Այս մասին հայտնում է The Next Web-ը:
Դիտարկիչի թարմացված տարբերակը կարելի է անվճար ներբեռնել պաշտոնական կայքից: Նրանք, ովքեր այժմ օգտվում են Mozilla-ի արտադրանքից, կարող են պարզապես թարմացնել:
Դիտարկիչում ներառվել է նաև Opus աուդիոկոդեկի աշխատանքի հնարավորությունը:
OS X ՕՀ-ով սարքերի տերերը կարող են դիտարկիչից ծանուցումներ ստանալ համակարգում ներկառուցված կենտրոնում:










































